ՌԴ ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Բայրամով բանակցությունների մասին․ Երբ կողմերն արտահայտվեն, հնարավոր կլինի կարծիք կազմել

ՌԴ ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Բայրամով բանակցությունների մասին․ Երբ կողմերն արտահայտվեն, հնարավոր կլինի կարծիք կազմել

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, ասել է, որ բանակցություններն ընթանում են առանց Ռուսաստանի մասնակցության, հետևաբար, գործընթացի մասին պետք է հետաքրքրվել մասնակիցներից:

«Երբ հանդիպման արդյունքում հայտարարություններ արվեն և կողմերն արտահայտվեն, հնարավոր կլինի կարծիք ձևավորել։ Դրանից հետո, գուցե, իրավունք լինի ինչ որ բան մեկնաբանել, բայց դա ավելի ուշ կլինի»,-ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Զախարովան հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների ՝ 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ հայտարարությունների իրագործմանը։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է

Անդրադառնալով Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հեռանկարներին՝ Մարիա Զախարովան հիշեցրել է, որ այդ մասին հայտարարություն արդեն եղել է։

Ավելի վաղ Զախարովան հայտարարել էր, որ ՀՀ և Ադրբեջանի գործընկերներն ընդունել են խաղաղության պայմանագրի շուրջ երկկողմ բանակցությունների հերթական փուլ անցկացնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը։

«Երևանն ու Բաքուն հաստատել են իրենց պատրաստակամությունը։ Ժամկետների մասին կտեղեկացվի ավելի ուշ»,-նշել է նա։

Մայիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, որին հաջորդել է եռակողմ հանդիպումը։

Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպմանը քննարկվել են անվտանգային իրավիճակի, ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման կարգավորման գործընթացի հարցեր: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---