Փաշինյան․ Կարող են լինել խաղաղության պարամետրեր, որոնք սկզբունքորեն ընդունելի չլինեն ՀՀ ու հայ ժողովրդի համար

Փաշինյան․ Կարող են լինել խաղաղության պարամետրեր, որոնք սկզբունքորեն ընդունելի չլինեն ՀՀ ու հայ ժողովրդի համար

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ իրատեսական է համարում խաղաղությունը, բայց պետք է հնարավոր լինի ավելի դետալացված արձանագրել՝ ինչպես է հնարավոր խաղաղությունը:

Նա նշել է, որ կարող են լինել խաղաղության պարամետրեր, որոնք սկզբունքորեն ընդունելի չլինեն Հայաստանի ու հայ ժողովրդի համար, հայտնում է Aysor.am-ը։

«Պրոբլեմն այն է, որ այստեղ կա երկու կոմպոնենտ՝ քաղաքական կամք ու խաղաղության հասնելու պարամետրերի մանրամասները: Ակնհայտ է, որ մենք խաղաղության հասնելու քաղաքական կամք ունենք, խնդիրը հետևյալն է, թե ինչքանով մեզ կհաջողվի բանակցային գործընթացի արդյունքում ձևավորել խաղաղության այնպիսի պարամետրեր, որոնք կարող են ընդունելի լինել Հայաստանի կամ հայ ժողովրդի համար:

Այո՛, կա տարբերակ, որ խաղաղությունը իրատեսորեն հնարավոր լինի այն պարամետրով, որոնք սկզբունքորեն ընդունելի են Հայաստանի ու հայ ժողովրդի համար, կարող են լինել պարամետրեր, որ խաղաղությունը իրատեսորեն հնարավոր է այն պարամետրերով, որոնք սկզբունքորեն ընդունելի չեն Հայաստանի ու հայ ժողովրդի համար: Հետևաբար, մեր խնդիրն է կարողանալ իրատեսությունը, ընդունելիությունը և հարցի հետ կապված էմոցիաները հնարավորինս բալանասավորել ու մոտեցնել իրար, ինչքանով դա հնարավոր կլինի՝ չեմ կարող ասել, բայց որ ամեն ինչ կանենք, որ դա տեղի ունենա՝ միանշանակ կարող եմ ասել», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ասել է, թե մենք քայլում ենք ականապատ դաշտի միջով:

«Ինչքան քայլում ենք այն ականապատ դաշտի միջով, այնքան ականներն ավելի խտանում են. սա մեզանից պահանջում է լրացուցիչ ջանքեր ու ճկունություն», - հավելել է վարչապետը:

Մայիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, որին հաջորդել է եռակողմ հանդիպումը։

Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպմանը քննարկվել են անվտանգային իրավիճակի, ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման կարգավորման գործընթացի հարցեր: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---