Պետդեպը հիասթափված է հայկական ավիաընկերությունների թռիչքները կասեցնելու Թուրքիայի որոշմամբ

Պետդեպը հիասթափված է հայկական ավիաընկերությունների թռիչքները կասեցնելու Թուրքիայի որոշմամբ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտն իր մտահոգությունն է հայտնել հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու վերաբերյալ Թուրքիայի որոշման կապակցությամբ՝ նշելով, որ հիասթափությամբ են ընդունել այդ լուրը: Այդ մասին ճեպազրույցում հայտնել է Պետդեպի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանթ Փաթելը։

«ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, ինչը, մեր կարծիքով, կարևոր նշանակություն ունի ամբողջ տարածաշրջանի համար։ Մենք հիասթափությամբ ի գիտություն ընդունեցինք Թուրքիայի հայտարարությունն իր տարածքով հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու մասին։ Ավելի վաղ երկրների միջև ձեռք բերված համաձայնությունն ավիահաղորդակցության վերականգնման վերաբերյալ վստահության ամրապնդման կարևոր միջոց էր ընդհանուր առմամաբ տարածաշրջանային կայունության համար։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ Թուրքիան և Հայաստանը կշարունակեն վերականգնել տնտեսական կապերը և կբացեն տրանսպորտային հաղորդակցությունը»,- ասել է նա։

Նա նշել է նաև, որ որևէ լրացուցիչ տեղեկություն չունի ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպումների վերաբերյալ։

Պատասխանելով այն հարցին, թե կա արդյոք հիմք բանակցություններում լավատեսության համար՝ Փաթելան ասել է, որ չի ցանկանում իրադարձություններից առաջ անցնել։

«Դրանով խորապես զբաղված է պետքարտուղարը և մենք հավատում ենք, որ խաղաղաությունն այդ երկու երկրների միջև հնարավոր է։ Կարծում ենք, որ խնդիրը չունի ռազմական լուծում և առաջ շարժվելու միակ ճանապարհը ուղիղ երկխոսությունն է դիվանագիտության միջոցով։ Ուստի մենք շատ ուրախ ենք ընդունել ԱԳ նախարարներին այդ կարևոր քննարկումներին մասնակցելու համար։ Ինչպես արդեն ասացի, Պետքարտուղարն ու մյուս աշխատակիցներn ակտիվորեն զբաղվում են դրանով և մենք անհամբեր սպասում ենք արդյունքների»,-ասել էնա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մայիսի 4-ին Վաշինգտոնում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների եզրափակիչ փուլը՝ ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ։ Այդ մասին հայտնել է Պետդեպարտամենտը։ Հիմնական թեման հարաբերությունների կարգավորման համաձայնագիրն է։

Մայիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, որին հաջորդել է եռակողմ հանդիպումը։

Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպմանը քննարկվել են անվտանգային իրավիճակի, ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման կարգավորման գործընթացի հարցեր: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---