Սալիվան․ Ողջունում ենք ՀՀ ու Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում

Սալիվան․ Ողջունում ենք ՀՀ ու Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում

PanARMENIAN.Net - Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ իր եռակողմ հանդիպմանը ու ողջունել Երևանի ու Բաքվի արձանագրած առաջընթացը բանակցություններում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Ուրախ էի այսօր Սպիտակ տանը հյուրընկալել արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին։ Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում և խրախուսում շարունակական երկխոսությունը: Կայուն և արդար համաձայնագիրն առանցքային դեր ունի երկու երկրի և տարածաշրջանի համար հնարավորությունների ստեղծման համատեքստում»,-ասված է Սալիվանի գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մայիսի 4-ին Վաշինգտոնում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների եզրափակիչ փուլը՝ ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ։ Այդ մասին հայտնել է Պետդեպարտամենտը։ Հիմնական թեման հարաբերությունների կարգավորման համաձայնագիրն է։

Մայիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, որին հաջորդել է եռակողմ հանդիպումը։

Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպմանը քննարկվել են անվտանգային իրավիճակի, ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման կարգավորման գործընթացի հարցեր: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:

Photo. AP
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---