Ալիև․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների հաջորդ փուլը կանցնի ՌԴ-ում՝ մայիսին

Ալիև․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների հաջորդ փուլը կանցնի ՌԴ-ում՝ մայիսին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի` Վաշինգտոնում ընթացող բանակցություններին, ասել է, որ բանակցությունների հաջորդ փուլը կանցնի ՌԴ-ում՝ մայիսին։

«Կարծում եմ, որ համաձայնության հասնելու լավագույն միջոցը ուղիղ բանակցություններն են Ադրբեջանի և Հայաստանի միջև, առանց միջնորդների, ֆասիլիտատորների և խոչընդոտների»,-ասել է նա, գրում է Haqqin.az-ը։

Նա ասել է, թե ուղիղ բանակցությունները երկու երկրների միջև «ավելի օգտակար և կարևոր կլինեն»։

«Կարծում եմ, մենք պետք է շարժվենք այս ուղղությամբ, եթե, իհարկե, Հայաստանն էլ է դրան պատրաստ»,-ասել է Ալիևը։

Մայիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, որին հաջորդել է եռակողմ հանդիպումը։

Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպմանը քննարկվել են անվտանգային իրավիճակի, ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման կարգավորման գործընթացի հարցեր: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:

Մայիսի 4-ինՎաշինգտոնում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների եզրափակիչ փուլը՝ ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ։ Հիմնական թեման հարաբերությունների կարգավորման համաձայնագիրն է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---