Խանդանյան. Սիմոնյանը Թուրքիայում բարձրացնելու է օդային տարածքի բացման հարցը

Խանդանյան. Սիմոնյանը Թուրքիայում բարձրացնելու է օդային տարածքի բացման հարցը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Անկարայում Թուրքիայի խորհրդարանի ղեկավարի հետ է հանդիպելու և բարձրացնելու է հայկական ավիափոխադրումների համար օդային տարածքի բացման հարցը։ Այդ մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը` անդրադառնալով Անկարայի կողմից Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա հայկական ավիափոխադրողների թռիչքներ իրականացնելու արգելքին։

Անկարան արգելքը պատճառաբանել էր Հայաստանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձան բացելով՝ այն որակելով որպես «սադրանք», գրում է Sputnik Արմենիան։

Խանդանյանին հարցրել են՝ արդյոք հնարավո՞ր է արձանն ապամոնտաժվի։

«Այստեղ խնդիրը ոչ թե արձանի ապամոնտաժման հարցն է, այլ ինչպես անել, որ օդային տարածքը բացվի հայկական ավիափոխադրումների համար, և սրա շուրջ աշխատանք պետք է տարվի։ Պետք է հասցեագրել իսկական խնդիրները, իսկ այս պահին իրական խնդիրը այն է, որ ՀՀ ավիափոխադրողները չեն կարողանում Թուրքիայի տարածքով իրենց գործունեությունը ծավալել, ինչը խնդիր է ստեղծում մեր քաղաքացիների համար»,–ասել է Խանդանյանը։

Ապրիլի 29-ին Թուրքիան առանց նախապես տեղեկացնելու փակել էր իր օդային տարածքը հայկական FlyOne Armenia ավիաընկերության համար, Փարիզ–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Քիշնևում և միայն ապրիլի 30-ի գիշերը վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։

Մայիսի 3-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի համար փակել է իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար` այդ որոշումը բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---