Ռուս խաղաղապահների հրամանատարը Բաքվում է․ Հանդիպել է Հասանովին

Ռուս խաղաղապահների հրամանատարը Բաքվում է․ Հանդիպել է Հասանովին

PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, հայտնում է Interfax.az-ը։

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության, հանդիպմանը քննարկվել է օպերատիվ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որտեղ «ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները»։

Ապրիլի 28-ին Լենցովին ընդունել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Կողմերը քննարկել էին Լեռնային Ղարաբաղում օպերատիվ իրավիճակը և առկա խնդիրները խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր։ Հայաստանի պաշտպանության նախարարն ընդգծել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի խստիվ իրականացման անհրաժեշտությունը և նշել Լաչինի միջանցքի արագ ապաշրջափակմանն ուղղված ջանքերի կարևորությունը։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---