Թունյանը ՍԾՏՀ փոխնախագահ է ընտրվել

Թունյանը ՍԾՏՀ փոխնախագահ է ընտրվել

PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը Սևծովյան տնտեսական համագործակցության՝ ՍԾՏՀ փոխնախագահ է ընտրվել։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Անկարայում ընթացող Սևծովյան տնտեսական համագործակցության գլխավոր վեհաժողովի 61-րդ լիագումար նիստի ընթացքում քիչ առաջ ընտրվեցի Կազմակերպության փոխնախագահի պաշտոնում։

Դեռ շարունակվող այս նիստի մասին, որը ըստ որոշ ընդդիմադիր գործընկերի՝ «փուչիկներով շոու» է, իսկ իրականում այս կազմակերպության ամենալարված նիստերից մեկը, առաջիկա օրերին ավելի հանգամանալից կխոսեմ»,-ասվում է գրառման մեջ։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որի գլխավորած պատվիրակությունն Անկարայում մասնակցում է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին, իր ելույթում ասել է, որ Հայաստանը և Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել, որի շրջանակում հաջողվել է արձանագրել որոշակի ձեռքբերումներ, բայց և չլուծված խնդիրներն առայժմ շատ են։ Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում ցամաքային սահմանով հնարավոր կլինի ոչ միայն մարդասիրական բեռներ անցկացնել, այլև այն բացել միջազգային երթևեկության, առևտրի համար։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---