Ռոքեթ Լայն թվային ապառիկը՝ ավելի երկար ժամկետով

Ռոքեթ Լայն թվային ապառիկը՝ ավելի երկար ժամկետով

PanARMENIAN.Net - Այսուհետ IDBank-ի Ռոքեթ Լայն թվային ապառիկը հասանելի կլինի ավելի երկար ժամկետով։ IDBank-ից տեղեկացնում են, որ թվային ապառիկի ժամկետն այսուհետ կախված կլինի դրա գումարի չափից։

Եվ այսպես, մինչև 100,000 դրամ անկանխիկ վճարումներ կատարելու դեպքում վարկի առավելագույն ժամկետը 6 ամիս է, 100,000 դրամից մինչև 500,000 դրամ վճարումների դեպքում՝ 24 ամիս, իսկ 500,000 դրամը գերազանցող վճարումների դեպքում առավելագույն ժամկետը արդեն 36 ամիս է։

Հատկանշական է, որ հաճախորդը Rocket Line 0% ծառայությունից նախկին մինչև 6 ամիս ժամկետի փոխարեն այսուհետ կարող է օգտվել մինչև 12 ամիս ժամկետով կախված կոնկրետ վաճառակետում գործող պայմաններից։

Ինչ վերաբերում է մարումների ձևաչափին, ապա պետք է նշել այն նորույթը, որ 9-ից 36 ամիս ժամկետով Rocket line ստանալու դեպքում հաճախորդը վճարումները իրականացնելու է անուիտետային տարբերակով, այսինքն՝ կատարելու է հավասարաչափ մարումներ ընտրած ամիսների ընթացքում։ Դասական Rocket line-ը շարունակում է գործել նույն պայմաններով, այսինքն եթե ընտրել եք մինչև 6 ամիս վճարման ժամկետ, ապա գումարը կարող եք վճարել մաս-մաս կամ ամբողջովին մինչ թվային ապառիկի վերջնաժամկետը։

Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Տիգրան Մխիթարյանի խոսքով՝ նոր փոփոխությունը գերազանց առաջարկ է ոչ միայն հաճախորդների համար՝ հարմարավետության և ճկունության տեսանկյունից, այլև լավ տարբերակ է բիզնեսի համար էլ ավելի շատ հաճախորդ ներգրավելու։

«Մենք նկատեցինք, որ թե՛ գործընկեր վաճառակետերի, և թե՛ հաճախորդների կողմից մեծ պահանջարկ կար Rocket Line և Rocket Line 0%-ի ժամկետների երկարաձգման մասով։ Հենց դրա համար «Գնի՛ր հիմա, վճարի՛ր հետո» ձևաչափն էլ ավելի հարմարեցվեց հաճախորդներին՝ տալով հնարավորություն ինքնուրույն ընտրելու վճարումների առավելագույն ժամկետը», - ասել է Տիգրան Մխիթարյանը։

Ավելի երկար ժամկետով Ռոքեթ Լայնից օգտվելու համար պետք է թարմացնել Idram&IDBank հավելվածը, և թվային ապառիկով վճարումներ կատարելու պահին պարզապես ընտրել այն ժամկետը, որը հարմար է հաճախորդին։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---