Պեսկովը՝ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին․ Քննարկումներ կան, բայց առաջ չընկնենք

Պեսկովը՝ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին․ Քննարկումներ կան, բայց առաջ չընկնենք

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով հաջորդ շաբաթ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման մասին հարցին, ասել է, որ «որոշակի պլաններ» քննարկվում են, պետք չէ «առաջ ընկնել», հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մոսկվա այցելելու մտադրության մասին Չեխիայում հայտնել է ինքը՝ Փաշինյանը։

«Եկեք առաջ չընկնենք։ Որոշակի պլաններ քննարկվում են։ Երբ այդ քննարկումը վերջնակետին կհասնի, մենք համապատասխան հայտարարություն կանենք։ Դեռևս դա վաղաժամ եմ համարում»,- ասել է Պեսկովը։

Փաշինյանը Մոսկվա մեկնելու մտադրության մասին ասել է Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում կայացած «Հայաստանի ժողովրդավարությունն անհանգիստ տարածաշրջանում. Անվտանգության ու կայունության կարիքները» խորագրով քննարկման ժամանակ։

Վերջին անգամ ՀՀ վարչապետը ՌԴ է մեկնել 2022–ի վերջին։ ՀՀ վարչապետը դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որի շրջանակում եռակողմ զրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ապա նաև առանձին խոսել ՌԴ նախագահի հետ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---