Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են ՀՀ և Ադրբեջանի բանակցությունները

Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են ՀՀ և Ադրբեջանի բանակցությունները

PanARMENIAN.Net - Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Մևլութ Չավուշօղլուն մայիսի 5-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի շրջանակում քննարկել են Վաշինգտոնում ավարտված հայ-ադրբեջանական բանակցությունները։

«ԱԳՆ ղեկավարները քննարկել են մայիսի 1-4-ն ԱՄՆ-ում կայացած բանակցություններն Ադրբեջանի և Հայաստանի միջև, որոնք վերաբերում էին երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախագծին»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, հայտնում է Interfax.az-ը։

Նախարարները նաև կարծիքներ են փոխանակել Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ և բազմակող համագործակցության շուրջ։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մայիսի 1-4-ն Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ բանակցությունների ամփոփիչ ելույթում ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև համաձայնությունը տեսանելի է և գտնվում է հասանելիության սահմաններում։ Նա նշել է, որ կողմերը քննարկել են մի շարք ծանր հարցեր և շոշափելի առաջընթաց գրանցել կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու հարցում։

Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ-ում տեղի ունեցած բանակցություններում «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ «մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---