Թուրքիան փակել է օդային տարածքը Փաշինյանի ինքնաթիռի համար

Թուրքիան փակել է օդային տարածքը Փաշինյանի ինքնաթիռի համար

PanARMENIAN.Net - Թուրքիան փակել է օդային տարածքը դեպի երրորդ երկրներ ՀՀ VIP անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռի թռիչքների համար։ Այդ մասին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է 24TV-ին տված հարցազրույցում։

Նա նշել է, թե ամեն օր թռիչքներ էին իրականացվում Թուրքիայի օդային տարածքով, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հիմա մենք փակել ենք։ Փակել ենք նաև VIP անձանց համար՝ թող մեզանից չնեղանան։ Փակել ենք նաև Փաշինյանի ինքնաթիռի համար։ Միայն ՀՀ ԱԺ խոսնակն էր ժամանել Անկարա ՍԾՏՀ նիստին։ Մենք էինք ընդունում գագաթնաժողովը, ուստի հնարավոր չէր փակել օդային տարածքը կազմակերպության անդամի համար»,-ասել է Չավուշօղլուն։

Մայիսի 3-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի համար փակել է իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար` այդ որոշումը բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։

Ապրիլի 29-ին Թուրքիան առանց նախապես տեղեկացնելու փակել էր իր օդային տարածքը հայկական FlyOne Armenia ավիաընկերության համար, Փարիզ–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Քիշնևում և միայն ապրիլի 30-ի գիշերը վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---