Կլաար․ Սահմանազատման գործընթացում հայկական գյուղերի հարցերն անխուսափելիորեն պետք է լուծվեն

Կլաար․ Սահմանազատման գործընթացում հայկական գյուղերի հարցերն անխուսափելիորեն պետք է լուծվեն

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է, որ հայ-աբրբեջանական սահմանազատման գործընթացում հայկական գյուղերի հարցերն անխուսափելիորեն պետք է լուծվեն։

Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե ինչպիսի՞ն է ԵՄ դիրքրոշումն այն առնչությամբ, որ առնվազն հրապարակային հայտարարություններով Ադրբեջանը Հայաստանից պահանջում է գյուղեր, ինչպես նաև արտատարածքային միջանցք։

«Առաջին հերթին, կարծում եմ կոնկրետ գյուղերի վերաբերյալ, որոնք դուք նշում եք, Հայաստանում նույնպես տարբեր պատկերացումներ կան, թե ինչպիսին է դրանց կարգավիճակը։ Սահմանազատման գործընթացում այդ հարցերն անխուսափելիորեն պետք է լուծվեն»,-ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Ինչ վերաբերվում է տարանցիկ երթուղիների հարցին, ապա, ինչպես նշել է Կլաարը, Ադրբեջանի և Նախիջևանի միջև կամ նմանատիպ երթուղի Հայաստանի տարածքում լինելու պարագայում, այն պետք է գործի Հայաստանի օրենքներով և կանոնակարգերով։

«Այդպիսի լուծում ունենալը բնական է։ Անձամբ ես վստահ եմ, որ բավականին հեշտ է կամ պետք է հեշտ լինի առաջ շարժվել Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանով անցնող տարանցիկ կապերի համաձայնեցման հարցում։ Կարծում եմ, որ սա շահեկան իրավիճակ է, առկա է շահեկան արդյունք բոլոր շահագրգիռ կողմերի համար»,-ասել է նա։

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը հայտարարել է, որ հարաբերությունների լիարժեք կարգավորման համար Երևանը պետք է կատարի ութ պայման: Նա հրապարակել է այդ պահանջները, որոնց թվում է ՀՀ 8 սահմանամերձ գյուղերը «Ադրբեջանին վերադարձնելը» և փոխհատուցում վճարելը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատությանը» տված հարցազրույցում անդրադառնալով 8 գյուղ վերադարձնելու Ադրբեջանի պահանջին, ասել է, որ հայկական կողմն էլ ունի օկուպացված գյուղեր։ «Եթե Ադրբեջանը պատրաստ է վերադարձնել, մենք պատրաստ ենք»,- ասել է նա:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---