ՌԴ-ում ՀՀ և ԱՄՆ դեսպանները կարևորել են ԱՄՆ-ում կայացած եռակողմ բանակցությունները

ՌԴ-ում ՀՀ և ԱՄՆ դեսպանները կարևորել են ԱՄՆ-ում կայացած եռակողմ բանակցությունները

PanARMENIAN.Net - ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին մայիսի 5-ին տեղի ունեցած հանդիպմանը կարևորել են մայիսի 1-4-ը ԱՄՆ-ում կայացած եռակողմ բանակցությունները, հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում կայունության հաստատման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցերի շուրջ` ընդգծելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների անվերապահ կատարումը:

Հարությունյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև ԼՂ-ում առկա ճգնաժամային դրության վրա: Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը հակասում է Եռակողմ համաձայնության 6-րդ կետին:

Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մայիսի 1-4-ն Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ բանակցությունների ամփոփիչ ելույթում ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև համաձայնությունը տեսանելի է և գտնվում է հասանելիության սահմաններում։ Նա նշել է, որ կողմերը քննարկել են մի շարք ծանր հարցեր և շոշափելի առաջընթաց գրանցել կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու հարցում։

Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ-ում տեղի ունեցած բանակցություններում «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ «մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---