Financial Times․ Փաշինյանն ու Ալիևը կբանակցեն Բրյուսելում

Financial Times․ Փաշինյանն ու Ալիևը կբանակցեն Բրյուսելում

PanARMENIAN.Net - Financial Times-ը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս շաբաթվա վերջին կվերսկսեն խաղաղ բանակցությունները Բրյուսելում։ Պարբերականը հղում է անում հանդիպման նախապատրաստական աշխատանքներին ծանոթ դիվանագետներին, գրում է Aysor.am-ը։

Նշվում է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը եռակողմ հանդիպում կունենա Ալիևի և Փաշինյանի հետ։

Ավելի վաղ Փաշինյանը հասյտարարել է Մոսկվա սպասվող այցի մասին։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մայիսի 1-4-ը Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ բանակցությունների ամփոփիչ ելույթում ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև համաձայնությունը տեսանելի է և գտնվում է հասանելիության սահմաններում։ Նա նշել է, որ կողմերը քննարկել են մի շարք ծանր հարցեր և շոշափելի առաջընթաց գրանցել կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու հարցում։

Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ-ում տեղի ունեցած բանակցություններում «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ «մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---