Բայրամով․ Առաջընթացը ՀՀ հետ բանակցություններում չի արդարացրել մեր հույսերը

Բայրամով․ Առաջընթացը ՀՀ հետ բանակցություններում չի արդարացրել մեր հույսերը

PanARMENIAN.Net - Լիտվայում գտնվող Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը լիտվացի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ առաջընթացը ՀՀ հետ վաշինգտոնյան բանակցություններում չի արդարացրել Ադրբեջանի հույսերը։

«Չնայած երկկողմ հարաբերությունների որոշակի դինամիկային, տարբեր ուղղություններով՝ այն է խաղաղության պայմանագրի նախագծով, ձեռք բերված առաջընթացը դեռևս չի արդարացրել մեր հույսը»,- ասել է նա, գրում է Interfax.az-ը։

Նա նաև նշել է, որ պայմանագրի նախագծով նախատեսվում է որոշել երկկողմ հարաբերությունների հիմքերը, պետական սահմանների սահմանազատումը և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնումը։

Բայրամովը նաև ասել է, թե Ադրբեջանը «կոչ է անում Հայաստանին ավելի շատ ջանք գործադրել երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար»։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մայիսի 1-4-ն Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ բանակցությունների ամփոփիչ ելույթում ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև համաձայնությունը տեսանելի է և գտնվում է հասանելիության սահմաններում։ Նա նշել է, որ կողմերը քննարկել են մի շարք ծանր հարցեր և շոշափելի առաջընթաց գրանցել կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու հարցում։

Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ-ում տեղի ունեցած բանակցություններում «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ «մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---