Թունյան․ «Նեմեսիսի» հարցն Անկարայում քննարկվել է Սիմոնյան-Շենթոփ հանդիպմանը

Թունյան․ «Նեմեսիսի» հարցն Անկարայում քննարկվել է Սիմոնյան-Շենթոփ հանդիպմանը

PanARMENIAN.Net - Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով Թուրքիա այցի մասին, ասել է, որ «Նեմեսիսի» հուշարձանի հարցը Անկարայում քննարկման առարկա է դարձել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփի հանդիպման ժամանակ։

Թուրքական կողմը, Թունյանի խոսքով, նշել է, թե իրենց համար հասկանալի չէ՝ ինչպես կարելի է հարաբերությունների կարգավորման ջանքերի ֆոնին նման հուշարձան բացել Հայաստանում, գրում է Aysor.am-ը։

«Ալեն Սիմոնյանը պատասխանել է՝ եթե կա հարաբերությունները կարգավորելու կամք, ապա չենք կարծում, որ նման իրադարձությունները կարող են խոչընդոտ հանդիսանալ հարաբերությունների կարգավորման համար, որովհետև շատ ավելի կարևոր խոչընդոտներ են եղել ու, միգուցե, դեռ կլինեն», - նշել է Թունյանը։

Թե ինչ է լինելու հուշարձանի ճակատագիրը՝ ՔՊ-ական պատգամավորն ասել է՝ հարցի հասցեատերն ինքը չէ։

Նա ասել է, թե հայկական պատվիրակությանն ուղիղ տեքստով չի ասվել, որ պետք է հեռացվի հուշարձանը։

«Ամեն դեպքում, մենք հասկանում ենք, որ այդ արձանի բացումը որոշակի դժվարություններ է առաջացրել, ինչը, կարծում եմ, հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով», - հավելել է Բաբկեն Թունյանը։

Մայիսի 3-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի համար փակել է իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար` այդ որոշումը բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։ Ավելի ուշ նա հայտնել է, որ Թուրքիան փակել է օդային տարածքը դեպի երրորդ երկրներ ՀՀ VIP անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռի թռիչքների համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Երևանում «Նեմեսիսի» մասնակիցների հիշատակը հավերժացնող հուշակոթողի տեղադրմանը, ասել է, որ դա սխալ որոշում էր։ Նա նշել է, որ որոշումը կայացրել են քաղաքային իշխանությունները, ոչ թե կառավարությունը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---