Ալիև․ 2023-ի պետբյուջեում լրացումներ կարվեն՝ ռազմական ծախսերը կավելանան

Ալիև․ 2023-ի պետբյուջեում լրացումներ կարվեն՝ ռազմական ծախսերը կավելանան

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլահմ Ալիևը հայտարարել է, որ 2023-ի պետբյուջեի պարամետրերի վերանայման ընթացքում ռազմական ոլորտին հատկացվող ֆինանսավորումը կավելացվի։

«2020-ի աշնանից հետո մենք չենք կանգ առել, առաջ ենք գնում։ Այս տարվա պետբյուջեում լրացումներ կարվեն, որոնց զգալի մասը նախատեսված է ռազմական ոլորտի համար։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք միշտ պետք է պատրաստ լինենք։ Աճում են մարտահրավերները, աճում է վտանգը»,-ասել է նա, գրում է Interfax.az-ը։

Նա չի նշել, թե որքանով է ավելանալու ֆինանսավորումը։

2023-ի պետբյուջեով պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտների համար նախատեսված է 5․3 մլրդ մանաթ՝ ավելի քան $3․1 մլրդ, կամ բյուջեի ծախսային մասին 16 տոկոսը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---