Միրզոյանն ու Բայրամովը Մոսկվայում կհանդիպեն մայիսի 19-ին

Միրզոյանն ու Բայրամովը Մոսկվայում կհանդիպեն մայիսի 19-ին

PanARMENIAN.Net - Մոսկվայում մայիսի 19-ին կհանդիպեն Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Ռուսաստանյան կողմի հյուրընկալությամբ մայիսի 19-ին (Մոսկվա) նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում»,- նշել է ԱԳՆ մամուլի խոսնակը:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակը հաստատել է, որ մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված է Միշելի և Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Այդ հանդիպմանը կհաջորդի հունիսի 1-ին կայանալիք հնգակողմ հանդիպումը Մոլդովայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---