Մխիթարյանը՝ ՉԼ կիսաեզրափակչի «Միլան»-«Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյանը՝ ՉԼ  կիսաեզրափակչի «Միլան»-«Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Միլան»-«Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստն է։

Հանդիպման 11-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը գրավել է «Միլան»-ի դարպասը՝ այդպիսով դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում, հայտնում է Aysor.am-ը։

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակում «Միլանը» սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Ինտերին»:

Հենրիխ Մխիթարյանը դարձել է պատմության 7-րդ ամենամեծահասակ ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---