Վարչապետը կմեկնի Բրյուսել. «Խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությունը շատ փոքր է»

Վարչապետը կմեկնի Բրյուսել. «Խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությունը շատ փոքր է»

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, խոսելով Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի մասին և նշելով, որ Բաքվի նպատակը բանակցություններում գրանցված առաջընթացը զրոյացնելն է, ասել է, որ չի փոխել իր որոշումը և կմեկնի Բրյուսել։

Մայիսի 14-ին Բրյուսելում կայանալու են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Փաշինյանի բանակցությունները Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։

«Կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու որոշումս չեմ փոխել»,– ասել է Փաշինյանը։

Վարչապետը շատ փոքր է համարել հավանականությունը, որ մայիսի 14-ին Ադրբեջանիհետխաղաղության պայմանագիր կարող է ստորագրվել։

«Ցավոք, մայիսի 14-ին խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը շատ փոքր է։ Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի։ Դեռ շատ վաղ է ստորագրելու մասին խոսել։ Մյուս կողմից, խնդիր կա հնարավորինս արագ հասունացնելու այդ փաստաթուղթը և պատրաստելու ստորագրման»,– ասել է վարչապետը։

Նա նաև ասել է, որ Ադրբեջանը կասկածի տակ է դնում ձեռք բերված ֆունդամենտալ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 30-ին Սոչիում՝ ընդգծելով, որ փաստաթղթերում ընդգծվում է` Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991–ի Ալմաթիի հռչակագրով։

«Հարց է ծագում` եթե Ադրբեջանը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը, ինչո՞ւ է կրակում ՀՀ ինքնիշխան տարածքի վրա»,– ասել է նա։

Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

10:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունը նվազել է:Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---