Ավինյան․ Բացառում եմ, որ «Նեմեսիսի» հուշարձանն ապամոնտաժվի

Ավինյան․ Բացառում եմ, որ «Նեմեսիսի» հուշարձանն ապամոնտաժվի

PanARMENIAN.Net - Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը բացառել է «Նեմեսիսի» հուշարձանի ապամոնտաժումը։

«Այդ արձանը նվիրված է ազգային արժանապատվության ասպետներին։ Այն որևէ ժողովրդի, որևէ երկրի դեմ չէ։ Շատ քաղաքականացնել հարցը, ինչն անում է Թուրքիայի արտգործնախարարությունը, տեղին չէ, որովհետև եթե անընդհատ նույն թեմաները քննարկենք, կարող ենք հասնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին, դա էլ կարող է հարց առաջացնել թուրք պաշտոնյաների մոտ։ Սա մեր ներքին հարցն է, որևէ մեկը չի կարող սրա հետ կապ ունենալ», - լրագրողների հետ զրույցում ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Նրա խոսքով՝ արձանի տեղադրման որոշումն ընդունվել է Երևանի ավագանու կողմից՝ 2021 թվականին. կառավարությունը որևէ կապ չի ունեցել։

«Երևանի քաղաքապետարանն այդ որոշումը 2021 թվականին չի համաձայնեցրել։ Կարծում եմ, որ նմանատիպ որոշումները պետք է քննարկվեն կառավարության ու Արտաքին գործերի նախարարության հետ, վստահաբար, այդտեղ սխալ բան կա», - նշել է Ավինյանը։

Թեմայի շուրջ Ավինյանն ու Փաշինյանը խոսակցություն չեն ունեցել։

Մայիսի 3-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի համար փակել է իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար` այդ որոշումը բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։ Ավելի ուշ նա հայտնել է, որ Թուրքիան փակել է օդային տարածքը դեպի երրորդ երկրներ ՀՀ VIP անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռի թռիչքների համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Երևանում «Նեմեսիսի» մասնակիցների հիշատակը հավերժացնող հուշակոթողի տեղադրմանը, ասել է, որ դա սխալ որոշում էր։ Նա նշել է, որ որոշումը կայացրել են քաղաքային իշխանությունները, ոչ թե կառավարությունը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---