Հաջիզադե․ Բաքուն համաձայնել է Բրյուսելի հանդիպմանը, Քիշնևի մասով դեռևս վերջնական որոշում չկա

Հաջիզադե․ Բաքուն համաձայնել է Բրյուսելի հանդիպմանը, Քիշնևի մասով դեռևս վերջնական որոշում չկա

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ Բաքուն համաձայնել է մայիսի 14-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը Եվրախորհրդի նախագահ Շառ Միշելի մասնակցությամբ, իսկ Քիշնևի հանդիպման վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չկա։

«Ադրբեջանական կողմը տվել է իր համաձայնությունը ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը մայիսի 14-ին Բրյուսելում՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ, որը նախորդ տարի չկայացավ բրյուսելյան ֆորմատից հայկական կողմի հրաժարվելու պատճառով»,-ասել է Հաջիզադեն, հայտնում է Interfax.az-ը։

Ըստ նրա, Բաքուն հայտարարել է, որ ադրբեջանական կողմը կարող է մասնակցել հունիսի 1-ին Քիշնևում նախատեսվող ոչ ֆորմալ հանդիպմանը (Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի շրջանակում՝ Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ) այն պայմանով, որ այն չի փոխարինի և չի փոխի բրյուսելյան ձևաչափը։

«Սակայն վերջնական համաձայնություն Քիշնևի հանդիպմանը մասնակցելու վերաբերյալ դեռևս չկա՝ հաշվի առնելով, որ դիտարկվող հանդիպման մանրամասները լիովին չեն բացահայտվել»,-ասել է Հաջիզադեն։

Մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված է Շառլ Միշելի և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Մայիսի 19-ին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը։

Հունիսի 1-ին Մոլդովայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, տեղի կունենա հնգակողմ հանդիպում՝ Միշելին, Միրզոյանին և Բայրամովին կմիանան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---