ՊԲ-ն հերքում է՝ չեն կրակել Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի և Քաշաթաղի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

ՊԲ-ն հերքում է՝ չեն կրակել Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի և Քաշաթաղի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Արցախի Պաշտպանության բանակը հերքել է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, որ չի կրակել Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի և Քաշաթաղի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի և Քաշաթաղի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,-ասվում է ԱՀ ՊՆ հաղորդագրության մեջ։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---