Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի ԱԱ բրոնզե մեդալակիր

Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի ԱԱ բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 92 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Մանասյանը մրցել է Եվրոպայի չեմպիոն Իտալիայի ներկայացուցիչ Ազիզ Աբես Մուհիդինի հետ: Մանասյանը զիջել է 0:5 և դարձել աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, հայտնում է Արմենպրեսը։

Ավելի ուշ Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը մրցելու է Ուզբեկստանից Ասիայի չեմպիոն Ռուսլան Աբդուլաևի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---