Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովը չի մասնակցել Տեղի մոտ ընթացող «ճշգրտումներին»

Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովը չի մասնակցել Տեղի մոտ ընթացող «ճշգրտումներին»

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը չի մասնակցել Տեղ գյուղի մոտ ընթացող «ճշգրտումներին»։ Այս մասին հայտնել են հանձնաժողովի ղեկավար, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Պատասխանում ասվում է, որ այս պահին փոխհամաձայնեցման փուլում է գտնվում ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նիստերի և համատեղ ախշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի նախագիծը։

«Այս պահին ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա», – հայտնել են գրասենյակից։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գյուղի տարածքում ճշգրտման ենթակա 12-կիլոմետրանոց գծից խնդրահարույց է համարվել 5-կիլոմետրանոց հատվածը։ Սակայն հերթական ճշգրտումներից հետո տարածքը կրճատվել է ևս 1.4 կիլոմետրով։ Մինչ այդ ՀՀ ԱԱԾ–ն հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Տեղ–Կոռնիձոր հատվածում հանդիպում են անցկացրել սահմանները ճշգրտելու նպատակով։

Այսպիսով, չնայած սահմանազատման հանձնաժողովի ֆորմալ գոյությանը, հայ–ադրբեջանական շփման գծում «ճշգրտումներն» իրականացնում են ուժային կառույցները։

Մարտին ՀՀ արդարադատության նախարար, հանձնաժողովի անդամ Գրիգոր Մինասյանը հայտարարել էր, որ սահմանազատման և սահմանագծման հայկական հանձնաժողովի գործունեությունը փակուղի չի մտել, քննարկումներ և ներքին աշխատանքներ են ընթանում։

2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին կայացավ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։ Հանձնաժողովի երկրորդ նիստը կայացել է 2022 թվականի օգոստոսի 30-ին Մոսկվայում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---