ԱԳ նախարարը ներկայացրել է Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները

ԱԳ նախարարը ներկայացրել է Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները

PanARMENIAN.Net - Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը որպես գլխավոր բանախոս մասնակցել է Սան Ֆրանցիսկոյի շրջանի Արցախի հարցերով աշխատանքային խմբի նախաձեռնությամբ կազմակերպված առցանց հանդիպմանը։ Նա ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները, առաջացած հումանիտար և անվտանգային խնդիրները։

Աշխատանքային խումբը ձևավորվել է 44-օրյա պատերազմից հետո՝ Սան Ֆրանցիսկոյի տարածքում զանազան համայնքային ծրագրերին, նախաձեռնությունների աջակցելու, դրամահավաքները, մարդասիրական օգնության, առողջապահության և այլ կոմիտեների աշխատանքը համակարգելու նպատակով։

Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը կարևորել է հայկական Սփյուռքի ներգրավվածությունը Հայաստանի և Արցախի զարգացմանը։ Սերգեյ Ղազարյանը երախտագիտություն է հայտնել հանդիպման մասնակիցներին Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին բարձրաձայնելու, բոլոր հնարավոր միջոցներով պաշարման մեջ մնացած հայրենակիցներին օժանդակելու համար»

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---