Վիկտորին․ ԵՄ դիտորդները Սոթքում չեն եղել՝ կարող է լինել իրավիճակ, երբ դիտորդները հրաժարվեն կոնկրետ կետ գնալ

Վիկտորին․ ԵՄ դիտորդները Սոթքում չեն եղել՝ կարող է լինել իրավիճակ, երբ դիտորդները հրաժարվեն կոնկրետ կետ գնալ

PanARMENIAN.Net - Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը, ասել է, որ նրանք Սոթքում չեն եղել և կարող է լինել իրավիճակ, երբ դիտորդները հրաժարվեն կոնկրետ կետ գնալ, գրում է Sputnik Արմենիան։

«Բայց սահմանի բավականին զգալի երկայնքով ներկա են, և կա նաև վերակարգ շաբաթական կտրվածքով իրականացվող։ Այնպես չէ, որ նրանք ցանկություն չունեն հայտնվելու այնտեղ, որտեղ ինչ-որ բան տեղի է ունենում, բայց նրանք չեն կարող ամեն տեղ լինել։ Նրանք իրականացնում են սահմանի մշտադիտարկում և արձանագրում են այն, ինչ տեսնում են, բայց դա չի նշանակում, որ ավտոմատ կերպով հայտնվեն այն կետում, որտեղ ինչ-որ բան է տեղի ունենում»,– նշեց դեսպանը Վիկտորինը։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք ԵՄ դիտորդները չպետք է գոնե «գնան այն տարածք, որտեղ էսկալացիա է տեղի ունեցել», դեսպան Վիկտորինը նշել է` նրանք ավելի ուշ նման հնարավորություն ստացել են, բայց պետք է հիշել, որ հայկական կողմն է առաջին հերթին պատասխանատու ԵՄ դիտորդների անվտանգության համար։

Դեսպանը հավելել է` կարող են լինել իրավիճակներ, երբ դիտորդները հրաժարվեն կոնկրետ կետ գնալ, բայց այս դեպքում գնացել են, գնահատական տվել և ուղարկել ուղիղ Բրյուսել։

Նա նաև ասել է, որ ԵՄ դիտորդները հաշվետվությունները Հայաստանին չեն ներկայացնում, ոչ էլ Ադրբեջանին, այլ հաղորդում են Բրյուսել։

ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են քաղաքացիական նոր առաքելության գործուղումը Հայաստան 2 տարով, որը կոչված է «նպաստելու կարգավորմանը Կովկասում»։ Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահություն ձևավորել և ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր: Եվրամիության առաքելությունը Հայաստանում մեկնարկել է իր գործունեությունը փետրվարի 20-ին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---