Convivial Reunion մշակութային շարքի հատուկ միջոցառումը` ի նշանավորումն Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի 20-ամյակի15 մայիսի 2023 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Ի շարս Արարատի և Արմավիրի մարզերում գտնվող մասնաճյուղերի, Երևանի կոնյակի գործարանը նաև Տավուշի մարզի Բերդ քաղաքում մասնաճյուղ ունի, որն այս տարի նշում է իր հիմնադրման 20-ամյակը։ 20 տարի առաջ բացվելով որպես խաղողի մթերման կետ՝ այսօր Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը համայնքի կարևորագույն վայրերից է, լեգենդար ARARAT կոնյակների պատրաստման ակունքներից մեկը, որտեղ իրականացվում են կոնյակի արտադրության այնպիսի փուլեր, ինչպիսիք են խաղողի մթերումը, թորումը և հնացումը։
Հոբելյանական տարվան նվիրված միջոցառումների մեկնարկը տրվել է Երևանի կոնյակի գործարանի Convivial Reunion մշակութային շարքի հատուկ նախաձեռնությանբ, որի շրջանակներում մայիսի 12-ին ընկերության մասնաճյուղում տեղի է ունեցել «Ցանկապատ» ներկայացման այս թատերաշրջանի առաջնախաղը։ Ստեփան Զորյանի համանուն ստեղծագործության հիման վրա բեմադրված այս ներկայացումը նախորդ տարիներին հանդիսատեսին է ներկայացվել Սաղմոսավանքում և Հայաստանի այլ պատմամշակութային վայրերում` հուզական ապրումների վառ գունապնակի ներքո պատմելով առավել քան 100-ամյա իրադարձությունների մասին։
«Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի 20-րդ տարեդարձը այս մշակութային ձևաչափով նշանավորելու գաղափարը և այս ջերմ երեկոն համայնքի հետ կիսելը մեր երախտիքն է այն կամքին ու վարպետությանը, տոկունությանն ու բնությանը, որ հյուսում են սահմանամերձ մասնաճյուղի անսահման հմայքը»,- նշել է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։
Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |