Բաքվում «արդյունքին միտված» են համարում բրյուսելյան հանդիպումը

Բաքվում «արդյունքին միտված» են համարում բրյուսելյան հանդիպումը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ մայիսի 14-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, «օգտակար էր և արդյունքի միտված»։

«Կարծում ենք, որ մայիսի 14-ի հանդիպումը օգտակար էր և միտված արդյունքի՝ երկու երկրների միջև կարգավորման օրակարգն առաջ մղելու տեսակետից»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է Interfax.az-ը։

Նշվում է, թե հերթական հանդիպման անցկացումը բրյուսելյան ձևաչափով, որը դադարեցվել էր 9 ամիս առաջ «միջամտության տարբեր փորձերի և պայմաններ պարտադրելու պատճառով, առաջին հերթին, կարևոր նշանակություն ունի բարձր երկու կողմերի մակարդակով երկխոսությունը խրախուսելու համար»։

Նշվում է նաև, որ հանդիպման ժամանակ կարծիքների հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի երկկողմ նախագծի բոլոր ուղղություններով համաձայնեցման, ինչպես նաև սահմանազատման և հաղորդակցությունների վերականգնման համար կոնկրետ արդյունքների հասնելու նպատակով։

«Հատուկ նշանակություն ունի տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքի վերահաստատումը, այդ համատեքստում ՀՀ կողմից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության ընդունումը»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հանդիպման մասին ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ ասվում է․ «Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր»։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---