Մխիթարյանը կարող է դառնալ առաջին հայ ֆուտբոլիստը ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակչում

Մխիթարյանը կարող է դառնալ առաջին հայ ֆուտբոլիստը ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակչում

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ, իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ

«Հենոն կարող է դառնալ առաջին հայ ֆուտբոլիստը, ով կմասնակցի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի ամենակարևոր հանդիպմանը»,-ասվում է գրառման մեջ։

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ինտերը» 1։0 հաշվով հաղթել է «Միլանին» և դուրս եկել եզրափակիչ։ Մխիթարյանը վնասվածք է ստացել 43-րդ րոպեին և փոխարինվել։

Եզրափակչում «Ինտերը» խաղալու է «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» հանդիպման հաղթողի հետ։

Մխիթարյանն ընդգրկվել է Չեմպիոնների լիգայի լավագույն կիսապաշտպանների հնգյակում ըստ Fedex Perfomance Zone վարկանիշի, որը հրապարակվել է ՈՒԵՖԱ-ի կայքում։

Ավելի վաղ Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Միլան»-«Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստն էր ճանաչվել։ Հենրիխ Մխիթարյանը դարձել է պատմության 7-րդ ամենամեծահասակ ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---