Դավիթ Գալստյանը կմնա կալանքի տակ

Դավիթ Գալստյանը կմնա կալանքի տակ

PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի որոշմամբ արտերկրում գրանցված «Mosston Engineering» ընկերության խորհրդի նախագահ, զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է։

Նա կալանքի տակ կմնա ևս 1 ամիս, հայտնում է Aysor.am-ը։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 7-ին՝ ժամը 16։00-ին։

ԱԱԾ-Ն Դավիթ Գալստյանին կրկին կալանավորել էր հունվարին ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում: Նա մեղադրյալի կարգավիճակ ունի նաև ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի քրեական վարույթի շրջանակներում՝ անպիտան հրթիռների գործով, որն արդեն քննվում է Հակակոռուպցիոն դատարանում:

2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված էին։ 2022–ի մարտին Վերաքննիչ դատարանն ազատ էր արձակել Գալստյանին 50 մլն գրավի դիմաց։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---