Փաշինյան․ Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելը կարևոր քայլ է խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման առումով

Փաշինյան․ Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելը կարևոր քայլ է խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման առումով

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում մանրամասներ է ներկայացրել Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի, իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման վերաբերյալ և կարևորել է միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելը «խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման առումով»։

Նա կրկնել է այն դրույթը, որ «Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.8 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, իսկ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը»: «Սա կարևոր քայլ եմ համարում տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման համար, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման ու սահմանների դելիմիտացիայի առումով նույնպես», - ասել է նա։

Ըստ նրա, հաջորդ քայլը պետք է լինի սահմանազատման համար իրավական ուժ ու նշանակություն ունեցող կոնկրետ հիմքերի համաձայնեցումը: Վարչապետը կարևորել է, որ մայիսի 14-ի եռակողմ հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ ընդգծվել է ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության շուրջ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության անհրաժշետությունը՝ միջազգային հանրության ներգրավմամբ։ «Սա էական գործընթաց է Ադրբեջանի հետ հարաբերությունների իրական կարգավորման համար և կարագացնի խաղաղության պայմանագրի ստորագրումը», - ասել է Փաշինյանը: Խոսելով գերիների մասին՝ վարչապետն ասել է, որ որոշակի ըմբռնում եղել է և քննարկումները կշարունակվեն առաջիկա հանդիպումների ժամանակ։

Բրյուսելում մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած հայ-ադրբեջանական բանակցություններից հետո Շառլ Միշելը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու հանձնառությունը։ «Առաջնորդները վերահաստատել են իրենց անվերապահ հանձնառությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի 29,800 քառակուսի կիլոմետր և Ադրբեջանի 86, 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությանը», - հայտարարել է Միշելը։ Այդ հայտարարությունը Ռեյկյավիկում կրկնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---