Պետդեպ․ ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանն՝ անկախ բանակցությունների վայրից19 մայիսի 2023 - 10:25 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը, անկախ նրանից, թե որ հարթակում են ընթանում բանակցությունները։ Այդ մասին ճեպազրույցում ասել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանթ Պատելը։ «Կողմերի միջև ուղիղ բանակցությունները սկզբունքորեն կարևոր են՝ անկախ նրանից, թե որտեղ են դրանք տեղի ունեցել՝ Արլինգթոնում, Բրյուսելում, թե Մոսկվայում»,- հայտարարել է Պատելը` մեկնաբանելով մայիսի 25-ին Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, հայտնում է «Ազատությունը»։ Մայիսի 18-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ բրյուսելյան հանդիպումից հետո և Քիշնևում Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ ծրագրված հունիսմեկյան հանդիպումից առաջ ևս մեկ բանակցություն է նախատեսվում Մոսկվայում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ։ Մայիսի 25-ին նախատեսված մոսկովյան եռակողմ հանդիպումից առաջ՝ մայիսի 19-ին, Ռուսաստանի մայրաքաղաքում բանակցելու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները Ամենաընթերցվողը բաժնում | Women in Business of Armenia կոնֆերանս՝ Visa-ի և EBRD-ի կազմակերպմամբ Պանելային քննարկմանը մասնակցել է նաև Evoca-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Նա TED Talks ձևաչափով խոսել է «Նոր ղեկավարման ոճ: Թվային փոխակերպում» թեմայի շուրջ Բաքուն պարզաբանել է` ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Վարսեն Աղաբեկյանը` Պաղեստինի ԱԳ նախարար Պաղեստինի ղեկավար Մամուդ Աբասը վստահություն է հայտնել երկրի նոր կառավարությանը |