Միրզոյանը խոսել է Երևանի և Բաքվի միջև բանակցություններում առաջընթացի մասին

Միրզոյանը խոսել է Երևանի և Բաքվի միջև բանակցություններում առաջընթացի մասին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում ՌԴ և Ադրբեջանի իր պաշտոնակիցներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը խոսել է Երևանի և Բաքվի միջև բանակցություններում առաջընթացի մասին։

«Կցանկանայի նշել առաջընթացը, որը գրանցվել է ենթադրյալ խաղաղության պայմանագրի մի քանի հոդվածներով, մի քանի թեմաներով»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Միրզոյանը խոսել է նաև այլ հարցերի շուրջ ըմբռնման մասին։

«Կցանկանյի նշել ըմբռնումը նաև այլ թեմաների վերաբերյալ՝ հաղորդակցությունների բացում, ապաշրջափակում, հետագա սահմանազատում Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Այստեղ կողմերն, անշուշտ, պետք է աշխատեն այդ գործընթացի պարամետրերի հետագա կոնկրետացման վրա»,-ասել է նա։

Մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգթոն քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Միրզոյանի ու Բայրամովի բանակցությունները տևել են մինչև մայիսի 4-ը։ Բանակցությունների ավարտին Բլինքենը հայտարարել էր զգալի առաջընթացի մասին։

Մայիսի 25-ին Մոսկվայում սպասվում է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---