Փաշինյան․ ՀՀ-ն ռուսներին վտարելու ազդակ Արևմուտքից չի ստացել

Փաշինյան․ ՀՀ-ն ռուսներին վտարելու ազդակ Արևմուտքից չի ստացել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն պնդմանը, թե ԱՄՆ-ն հորդորում է Հայաստանին քշել ռուսներին և դառնալ նրա անվտանգության երաշխավորը, ասել է, որ Հայաստանն Արևմուտքից նման ազդակ չի ստացել։

Նշելով, թե չգիտի, թե որքանով է ճիշտ Լավրովի խոսքերի մեջբերումը՝ նա ասել է, որ Արևմուտքի հետ հարաբերություններում ՌԴ-ին առնչվող հարցեր ընդհանրապես չեն քննարկվում։

«Այլ բան, որ մենք սկսել ենք նաև անվտանգային հարցեր քննարկել Արևմուտքի մեր գործընկերների հետ, ինչը մինչ այդ չի արվել»,-ասել է Փաշինյանը։

Փաշինյանն ասել է, որ ոչ ոք չի խանգարում ՌԴ-ին կատարել իր անվտանգության երաշխավորի պարտականությունները, ինչը շատ անգամ չի արվում։

Խոսելով ՀԱՊԿ առաքելության վերաբերյալ Լավրովի դիտարկման մասին՝ Փաշինյանն ասել է, որ ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ տարածքում չի գործում մի պարզ պատճառով՝ քանի որ, չի մատնանշվում, թե որն է ՀԱՊԿ պատկերացրած ՀՀ տարածքը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջարկում է Հայաստանին «վռնդել ռուսներին» իր տարածքից և աջակցել անվտանգության ապահովման հարցում։ «Գիտեմ, որ ԱՄՆ-ն հայերին, մենք այդպիսի տեղեկություններ ունենք, ասում է, թե եկեք մեզ մոտ, վտարեք ռուսներին ձեր տարածքից և սահմանապահներին նույնպես։ Հանեք ռուսական ռազմակայանը, ամերիկացիները կօգնեն ապահովել անվտանգությունը։ Բացահայտ սադրանք։ Դա նույնպես դիվանագիտություն չէ»,-ասել է նա։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---