Վարչապետ․ ՀՀ-ն պատրաստ է գնալ սահմանագծման՝ ըստ 1975-ի ԽՍՀՄ ԳՇ քարտեզների

Վարչապետ․ ՀՀ-ն պատրաստ է գնալ սահմանագծման՝ ըստ 1975-ի ԽՍՀՄ ԳՇ քարտեզների

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է գնալ հայ–ադրբեջանական ամբողջ սահմանի սահմանագծման ըստ 1975-ի ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզների։

«Մենք Պրահայում վերահաստատել ենք մեր դիրքորոշումը` այդ քարտեզներով արձանագրված սահմաններից զորքերի հայելային հետքաշումը, ինչը թույլ կտա կայունություն ապահովել։ Այս խնդիրը տեսնում ենք նաև արդեն ձևակերպված միջազգային հանրության կողմից, ինչը ողջունելի է։ 1975 թվականի քարտեզը կարող է և պիտի հիմք հանդիսանա նաև հետագա սահմանագծման աշխատանքների համար»,– ասել է Փաշինյանը՝ հավելելով, սակայն, որ այս հարցում Ադրբեջանի դիրքորոշման մեջ այս առումով տեղաշարժ չկա։

«Ադրբեջանը շարունակում իր ռազմական ճնշման քաղաքականությունը` փորձելով ռազմական ճնշման միջոցով ավելի նպաստավոր պայմաններ ստանալ բանակցություններում»,– ասել է Փաշինյանը՝ հիշեցնելով Սոչիի հոկտեմբերի 31-ի հայտարարությունը, որով կողմերը պետք է խուսափեն ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---