23 մայիսի 2023 - 11:38 AMT
Գրիգորյանն անվտանգային իրավիճակը քննարկել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչների հետ

Մայիսի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսին և Պատրիկ Պրայորին:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակը, և կարևորել անվտանգության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը:

Գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսին և Պատրիկ Պրայորին ընդունել է նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նրանք պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հարցեր են քննարկել, ինչպես նաև անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։