Մովսես Հակոբյան․ Արցախի անվտանգության հարցը վաղուց ՀՀ-ից կախված չէ` արդեն hոգ տարեք Աբովյան փողոցի համար

Մովսես Հակոբյան․ Արցախի անվտանգության հարցը վաղուց ՀՀ-ից կախված չէ` արդեն hոգ տարեք Աբովյան փողոցի համար

PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հայտարարել է, որ Արցախի անվտանգության հարցը վաղուց արդեն Հայաստանից կախված չէ։

«Հիմա, արդեն, հոգ տարեք Հայաստանի անվտանգության համար՝ Աբովյան փողոցի»,- ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։

Ըստ Հակոբյանի` այն, ինչ հնչել է Արցախի կարգավիճակի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ի ասուլիսում, նորություն չէ։

«Փաշինյանն Արցախը 2.5 տարի առաջ է ճանաչել Ադրբեջանի կազմում, չե՞ք հասկացել»,- ասել է նա։

Այն հարցին, թե ինչպիսի՞ ճակատագիր է սպասվում Արցախի ազատագրման համար պայքարած մարդկանց, ի՞նչ կարգավիճակ են ունենալու նրանք՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչվելուց հետո, այն պարագայում, երբ Ադրբեջանն անթաքույց դատապարտել է այդ մարդկանց, նրանցից շատերի նկատմամբ, արդեն իսկ միջազգային հետախուզում հայտարարել` Մովսես Հակոբյանը պատասխանել է՝ սպասվում է այն, ինչ նախատեսված է Ադրբեջանի օրենսդրությամբ։

«Չեմ կարող այդ հարցին հստակ պատասխան տալ, բայց ասում են, պատմությունը կրկնվելու հատկություն ունի՝ խոսքը 1924 թվականի Հայաստանի իշխանությունների կողմից կայացրած որոշումների մասին է, որով Սյունիքի և Արցախի պաշտպաններին հանձնեցին Բաքվին։ Հայտնի է, թե ինչ ճակատագրի արժանացան նրանք՝ դատապարտվեցին Բաքվի կողմից»,-ասել է Հակոբյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։

Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---