Զախարովա․ Մոսկվան Փաշինյանի հայտարարությունը դիտարկում է որպես 2022-ին Պրահայում նրա դիրքորոշման հաստատում

Զախարովա․ Մոսկվան Փաշինյանի հայտարարությունը դիտարկում է որպես 2022-ին Պրահայում նրա դիրքորոշման հաստատում

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու պատրաստկամության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Մոսկվան դիտարկում է որպես նրա դիրքորոշման հաստատում, որը նա հայտնել է 2022-ի հոկտեմբերին Պրահայի գագաթնաժողովում։

Նա նշել է, որ նման հայտարարությունները, այսպես ասած, պետության քաղաքական կառուցվածքի մասին, առաջին հերթին Հայաստանի և նրա ժողովրդի իրավունքն են, գրում է ՏԱՍՍ-ը։

«Երկրորդը՝ ես ընդունում եմ ձեր հարցը որպես բացառապես այն առումով, որ ՌԴ-ն կարգավորման միջնորդ է հանդիսանում և այդ առումով իրոք կարևոր է պետության, մասնավորապես Հայաստանի, հստակ դիրքորոշումն իմանալ այդ թեմայի վերաբերյալ։ Որովհետև դա ուղղակի թեմա չէ, ուղղակի հարց չէ, դա տարիներ տևած հակամարտություն է․․․

Եվ, անկասկած, առաջ շարժվելու համար, այդ թվում այն փաստաթղթերով, որոնք ստորագրվել են, անհրաժեշտ է հասկանալ պետության հստակ դիրքորոշումն այդ հարցում»,-ասել է Զախարովան՝ Փաշինյանի հայտարարությունը գնահատելու վերաբերյալ հարցին ի պատասխան։

«․․․Ուստի ընդհանուր առմամբ ՀՀ վարչապետի հայտարարությունը դիտարկում ենք որպես այն դիրքորոշման հաստատում, որի մասին նա հայտարարել է Պրահայում 2022-ի հոկտեմբերի 7-ին՝ Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի և Եվրոպայի խորհրդի ղեկավարների հանդիպմանը»,-ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։

Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---