Վարչապետը Մոսկվայում է` կմասնակցի Պուտինի և Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը

Վարչապետը Մոսկվայում է` կմասնակցի Պուտինի և Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է: Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում Փաշինյանին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը:

Մայիսի 25-ին վարչապետը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, հայտնում է նրա մամուլի ծառայուըթյունը։

Այցի շրջանակում տեղի կունենա Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպում:

Կրեմլը ներկայացրել է եռակողմ հանդիպման օրակարգը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ ՀՀ վարչապետի այցը կմեկնարկի մայիսի 25-ին, իսկ դրան նախորդել է Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստը, որտեղ ՀՀ-ն ներկայացնում էր փոպվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Մայիսի 25-ին տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։

Ավելի վաղ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։

Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---