ԱՄՆ Պետդեպ․ Աջակցում ենք ՀՀ և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին աշխարհի ցանկացած կետում25 մայիսի 2023 - 11:50 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում, անդրադառնալով Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի միջև եռակողմ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ասել է, որ աջակցում են կողմերի միջև ուղիղ բանակցություններին աշխարհի ցանկացած կետում։ «Մենք կողմ ենք երկու կողմի միջև ուղիղ բանակցություններին։ Մենք կարծում ենք, որ ուղիղ բանակցությունները կարևոր են վերջնական տևական կարգավորման հասնելու համար, որը, մեր կարծիքով, հասանելի է, եթե երկու կողմը կարողանան համաձայնության գալ՝ հարթեցնելով իրենց տարաձայնությունները: Մենք աջակցում ենք, որ այդ բանակցությունները տեղի ունենան՝ լինեն դրանք Վաշինգտոնում, ինչպես անցած ամիս, Բրյուսելում՝ մի քանի շաբաթ առաջ, թե աշխարհի ցանկացած այլ վայրում: Կարևորն այն է, որ կողմերը շարունակեն խոսել միմյանց հետ»,-ասել է նա, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Պատասխանելով Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյի տարածաշրջանային այցի ու Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի մասին հարցերին՝ պետքարտուղարության խոսնակը հրաժարվել է մանրամասներ տրամադրել Բոնոյի այցի վերաբերյալ՝ նշելով միայն. «Ցանկանում եմ ասել, որ մենք շարունակում ենք ներգրավված լինել քննարկումներում: Մենք ողջունում ենք հաղորդագրությունները նրա մասին, որ կողմերը շարունակում են ինքնուրույն ներգրավվել քննարկումների մեջ։ Մենք վերահաստատում ենք մեր համոզմունքը, ինչպես հստակեցրել է պետքարտուղար Բլինքենն անցյալ շաբաթ, որ խաղաղությունը հասանելի է, և որ ուղիղ երկխոսությունն առանցքային դեր ունի խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու հարցում, և մենք կշարունակենք աջակցել կողմերին այս գործում, այդ թվում՝ նրանց հետ ուղիղ ներգրավման միջոցով»,- ասել է նա: Մայիսի 25-ին Մոսկվայում կայանալու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և ՌԴ նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն |