Հենրիխ Մխիթարյանը՝ Իտալիայի գավաթակիր25 մայիսի 2023 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կայացած Իտալիայի ֆուտբոլի գավաթի եզրափակիչ խաղում Միլանի «Ինտերը» հաղթել է «Ֆիորենտինային» և իր պատմության մեջ 9-րդ անգամ արժանացել գավաթին։ Ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նույնպես դարձել է Իտալիայի գավաթակիր, թեև վնասվածքի պատճառով չի մասնակցել խաղին։ Մխիթարյանը հայտավորված էր պահեստայինների թվում, սակայն նա այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել, քանի որ դեռ չի ապաքինվել վնասվածքից, գրում է «Ա1+»-ը։ Հանդիպման հաշիվը 3-րդ րոպեին բացել է «Ֆիորենտինայի» հարձակվող Նիկոլաս Գոնսալեսը: Սակայն, «Ինտերը» արդեն առաջին խաղակեսում երկու գոլ է խփել և առաջ անցել հաշվի մեջ: Դուբլի հեղինակ է դարձել արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը: Երկրորդ խաղակեսում կողմերին չի հաջողվել գրավել դարպասները: Այդպիսով, «Ինտերը» հաղթել է 2:1 հաշվով և իր պատմության մեջ 9-րդ անգամ տիրել գավաթին։ Մխիթարյանն ընդգրկվել է Չեմպիոնների լիգայի լավագույն կիսապաշտպանների հնգյակում ըստ Fedex Perfomance Zone վարկանիշի, որը հրապարակվել է ՈՒԵՖԱ-ի կայքում։ Մխիթարյանը նաև դարձել է պատմության 7-րդ ամենամեծահասակ ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |