Հենրիխ Մխիթարյանը՝ Իտալիայի գավաթակիր

Հենրիխ Մխիթարյանը՝ Իտալիայի գավաթակիր

PanARMENIAN.Net - Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կայացած Իտալիայի ֆուտբոլի գավաթի եզրափակիչ խաղում Միլանի «Ինտերը» հաղթել է «Ֆիորենտինային» և իր պատմության մեջ 9-րդ անգամ արժանացել գավաթին։

Ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նույնպես դարձել է Իտալիայի գավաթակիր, թեև վնասվածքի պատճառով չի մասնակցել խաղին։

Մխիթարյանը հայտավորված էր պահեստայինների թվում, սակայն նա այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել, քանի որ դեռ չի ապաքինվել վնասվածքից, գրում է «Ա1+»-ը։

Հանդիպման հաշիվը 3-րդ րոպեին բացել է «Ֆիորենտինայի» հարձակվող Նիկոլաս Գոնսալեսը: Սակայն, «Ինտերը» արդեն առաջին խաղակեսում երկու գոլ է խփել և առաջ անցել հաշվի մեջ: Դուբլի հեղինակ է դարձել արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը: Երկրորդ խաղակեսում կողմերին չի հաջողվել գրավել դարպասները: Այդպիսով, «Ինտերը» հաղթել է 2:1 հաշվով և իր պատմության մեջ 9-րդ անգամ տիրել գավաթին։

Մխիթարյանն ընդգրկվել է Չեմպիոնների լիգայի լավագույն կիսապաշտպանների հնգյակում ըստ Fedex Perfomance Zone վարկանիշի, որը հրապարակվել է ՈՒԵՖԱ-ի կայքում։ Մխիթարյանը նաև դարձել է պատմության 7-րդ ամենամեծահասակ ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---