Պուտին․ ԵԱՏՄ գլխավոր շահառուն ՀՀ-ն է

Պուտին․ ԵԱՏՄ գլխավոր շահառուն ՀՀ-ն է

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նեղ կազմով հանդիպմանը, խոսելով ԵԱՏՄ շրջանակում հաջող փոխգործակցության մասին, ասել է, որ ԵԱՏՄ գլխավոր շահառուն Հայաստանն է։

«Կցանկանայի շեշտել, որ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում միանգամայն հաջող է առաջ ընթանում»,- ասել է նա՝ հավելելով, որ ՌԴ-ն բարձր է գնահատում գործակցությունն անդամ բոլոր երկրների հետ և կառուցում է հարաբերությունները գործընկերության սկզբունքների հիման վրա։

Հղում անելով Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի խոսքերին՝ ՌԴ նախագահը համամիտ է եղել, որ գլխավոր շահառուն Հայաստանն է, քանի որ «Հայաստանում է գրանցվել տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշը», գրում է ՌԻԱ Նովոստին։

Պատասխանելով Պուտինի հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ երկրի ՀՆԱ աճը կազմում 12․1 տոկոս։

Պուտինն ասել է նաև, որ ԵԱՏՄ երկրները համատեղ ձգտելու են միանման բարձր զարգացման մակարդակ ապահովել։

«Դե, Հայաստանին հասնելը դժվար կլինի, արդեն դա արձանագրել ենք այսօր։ ՀՆԱ աճը 12 տոկոս է կազմել։ Դա շատ բարձր, լուրջ ցուցանիշ է»,-ասել է Պուտինը։

Մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը կնախորդի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---