Փաշինյան-Ալիև «լեզվակռիվ» ԵԱՏՄ նիստում՝ «Զանգեզուրի միջանցք» արտահայտության շուրջ

Փաշինյան-Ալիև «լեզվակռիվ» ԵԱՏՄ նիստում՝ «Զանգեզուրի միջանցք» արտահայտության շուրջ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, որը նույնպես մասնակցում է ԵԱՏՄ նիստին հյուրի կարգավիճակով, լեզվակռիվ է եղել «Զանգեզուրի միջանցք» արտահայտության շուրջ, որի մասին խոսել է Ալիևը։

Ի պատասխան Փաշինյանն ասել է, որ այդ արտահայտությունը վերջին տարիներին ծառայել է որպես տարածքային պահանջների արտահայտում Հայաստանի հանդեպ։ Նա հիշեցրել է, որ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ հիշատակվում է միայն մեկ միջանցք՝ Լաչինի միջանցքը, որը կապում է Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ալիևն ասել է, թե իր խոսքերում ոչ մի տարածքային նկրտում չկա և որ դա միջազգային պրակտիկայի մեջ ընդունված եզրույթ է։

Փաշինյանը նաև հիշեցրել է, որ Լաչինի միջանցքն արգելափակված է, Ալիևը չի համաձայնել այդ պնդմանը։

Նշվում է, որ կողմերին փորձել է հաշտեցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա ասել է, որ տերմինաբանությունը, իրավաբանորեն այլ բառով անվանելով միջանցքը, ճանապարhը, կարևոր է, հակասություններ կան, սակայն, շատ ավելի կարևոր է, որ սկզբունքային հարցի շուրջ՝ տարածքային ամբողջականության հարցում, կա պայմանավորվածություն և դա լավ հիմք է մյուս հարցերի շուրջ պայմանավորվելու համար։

Մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը կնախորդի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---