Օվերչուկ․ Փոխվարչապետերը կքննարկեն ՀՀ և Ադրբեջանի սահմանների հատման կարգը

Օվերչուկ․ Փոխվարչապետերը կքննարկեն ՀՀ և Ադրբեջանի սահմանների հատման կարգը

PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին Մոսկվայում տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրի փոխվարչապետերի հանդիպման շրջանակում:

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը պարզաբանել է, որ փոխվարչապետերը կքննարկեն ՀՀ և Ադրբեջանի սահմանների հատման կարգը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Կոնկրետ խոսելու ենք այն մասին, թե ինչպիսին է լինելու հատման կարգը և ինչ ընթացակարգեր են լինելու»,-ասել է նա։

ՌԴ փոխվարչապետն ասել է, որ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպմանը, որը նախորդել է եռակողմին, ասել է, որ տրանսպորտային երթուղիների, կոմունիկացիաների՝ և՛ երկաթուղիների, և՛ ավտոճանապարհների հնարավոր կառուցման մասով, ապաշրջափակման վերաբերյալ ՌԴ դիրքորոշումն անփոփոխ է։

«Եվ նոր, ադրբեջանական պատվիրակության հետ երկկողմ շփման ընթացքում, մենք ասել ենք այս մասին։ Բայց պետք է ասել, որ ադրբեջանական կողմը նույնպես հաստատում է, որ Ադրբեջանն այս հարցում որևէ փոփոխություն չունի, նրանք առանց որևէ բացառման ճանաչում են Հայաստանի ամբողջական ինքնիշխանությունն այս տարածքի նկատմամբ, և այս ամենի ինչ-որ կրկնակի, եռակի մեկնաբանությունները, կապված տրանսպորտային հաղորդակցության հնարավոր ապաշրջափակման հետ, ոչ մի հիմք չունեն»,-ասել է նա։

Ընթերցեք նաև․ Փաշինյան-Ալիև «լեզվակռիվ» ԵԱՏՄ նիստում՝ «Զանգեզուրի միջանցք» արտահայտության շուրջ

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---