Հայկական համայնքը Խարկովի բնակիչներին երախտագիտություն է հայտնել 1915-1920 թթ. փրկված հայ երեխաների համար25 ապրիլի 2009 - 03:37 AMT PanARMENIAN.Net - Խարկովում ապրիլի 24-ին, Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Կաթոլիկական տաճարի շենքի ճակատին հուշատախտակ է տեղակայվել:Վերջինիս վրա ռուսերեն, հայերեն եւ ուկրաիներեն երախտագիտության խոսքեր են գրված Խարկովի շրջանի հայկական համայնքի կողմից` 1915 թ. թուրքերի հետապնդումից հայ երեխաների փրկության համար: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:Խարկովում 1910 թվականին հայկական համայնքը կազմված էր ավելի քան 2000 մարդուց: 1915 թվականից մինչեւ 20-ական թվականների վերջը Թուրքիայից հայ փախստականների ալիքը Խարկովի համայնքը մեծացրել էր մինչեւ 8000 մարդու: Հայ երեխաների համար մանկատունը կառուցվել է մոտավորապես 1916 թվականին կաթոլիկ հայերի համայնքի հիման վրա: Փախստականներին օգնություն էին ցույց տալիս նաեւ Հայ Լուսավորչական Եկեղեցում: Սակայն ճշգրիտ տվյալներ այն մասին, թե այն ժամանակ որքան երեխա է փրկվել, ով եւ ինչպես է զբաղվել նրանց հոգեբանական վերականգնմամբ, պատմաբանների խոսքերով, արխիվներում չկա: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |