Փոխըմբռնում կա Երասխ-Ջուլֆա- Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման հարցում

Փոխըմբռնում կա Երասխ-Ջուլֆա- Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման հարցում

PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին ՌԴ մայրաքաղաքում կայացել է Հայաստանի, ՌԴ ու Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը, որն անցել է կառուցողական մթնոլորտում:

«Էական առաջընթաց է արձանագրվել ՀՀ և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես, ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում»,-ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ։

Կայացած բանակցությունների արդյունքները կզեկուցվեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներին:

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում:

Օվերչուկն ավելի վաղ հայտարարել էր, որ շատ մոտ են ասելուն, որ կարող է վերականգնվել երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։

«Այդ դեպքում Հայաստանը ևս ապաշրջափակման հնարավորություն կստանա և կկարողանա երթևեկել Նախիջևանով, Ադրբեջանի տարածքով դեպի ՌԴ, ԵԱՏՄ այլ երկրներ։ Լուծումները, որ մենք նախապատրաստում ենք եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, անկասկած, մեծ կայունացնող նշանակություն ունեն Հարավային Կովկասի ամբողջ իրավիճակի կայունացման և Հայաստանի ապաշրջափակման համար»,-ասել է նա։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---