Պապիկյանը սահմանին տիրող վիճակը քննարկել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալի հետ

Պապիկյանը սահմանին տիրող վիճակը քննարկել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալի հետ

PanARMENIAN.Net - ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ՝ քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Քննարկվել է 2022 թ. սեպտեմբերին Պապիկյանի ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում Քահլի հետ տեղի ունեցած քննարկումների արդյունքում հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացման առնչությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը, հայտնում է ՊՆ-ն:

Քահլը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ և քննարկել ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Պապիկյանը հանդիպում էր ունեցել Քահլի հետ 2022-ի սեպտեմբերին ԱՄՆ կատարած այցի ժամանակ ներկայացրել էր Հայաստանի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական իրադրությունը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---